20/10/2017 14:05
Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպել է Արամ Առաջինի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ, տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաեւ մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանը, մասնավորապես, Նոր Կիլիկիա բնակավայրի հետագա զարգացմանն առնչվող խնդիրներին:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայապահպանության, հայրենիքի հետ կապերի ամրապնդման եւ Արցախին մշտապես սատարելու գործում: