20/10/2017 19:43
Լավրով. Իրանի նկատմամբ ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների վերականգնումն անհնար է
Ռուսաստանը հնարավոր չի համարում Իրանի նկատմամբ ՄԱԿ Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնումը։ Այս մասին այսօր ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС-ը:
«Վերադառնալ այն իրավիճակին, որը գործում էր նախքան Գործողությունների համատեղ, համապարփակ պլանը ստորագրելն` անհնար է»,– ասել է Լավրովը ու ավելացնել, որ ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների վերականգնման մասին խոսք լինել չի կարող։