20/10/2017 12:45
Կիևում ակտիվիստները զինվել են վահաններով վրանային ճամբարը պաշտպանելու համար
Հոկտեմբերի 17-ից Կիևում՝ Ռադայի մատույցներում, հանրահավաք իրականացնող ակտիվիստները զինվել են վահաններով վրանային ճամբարը պաշտպանելու համար: Այս մասին հայտնում է УНИАН-ը:
Այսպես, «Կիև» հյուրանոցի մոտ ոստիկանական շղթայի մոտ ակտիվիստները պաշտպանական պատ են կազմել՝ ձեռքերում պահելով վահաններ: Նրանք պատրաստ են պաշտպանել վրանային ճամբարը:
Դրանից առաջ իրավապահները ճանապարհը փակել են մետաղական ցանկապատով, նաև հինգ շարքից բաղկացած մարդկային պատ ստեղծել: Իրենց հերթին հանրահավաքի մասնակիցները վանկարկել են «Միասին մինչև վերջ», «Հեղափոխություն» և այլ կարգախոսներ: Երկու կողմերն էլ վճռական են տրամադրված: