20/10/2017 12:23
Մոսկվան պատրաստ է վերադառնալ Կիևի հետ երկխոսությանը. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է վերադառնալ Կիևի հետ երկխոսությանը: Այս մասին նա հայտարարել է «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբում տեղի ունեցող քննարկումների ժամանակ, փոխանցում Gazeta.ru-ն:
Նա նշել է, որ Ռուսաստանին հակամարտություններ պետք չեն իր սահմանին:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը սիրում է Ուկրաինան և նրա ժողովրդին, որը Ռուսաստանի համար եղբայրական է:
Խոսելով Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին՝ Պուտինը հայտարարել է, որ «իրենք երբեք մտքներին չեն դրել որևէ մեկից որևէ բան խլել, ինչ-որ բան բաժանել»:
«Այժմ էլ նման ցանկություն չկա», - ասել է Պուտինը: