20/10/2017 14:49
Սիրիայի տարածքի 92,6 տոկոսն արդեն ազատագրված է ահաբեկիչներից
Սիրիայի տարածքի 92,6 տոկոսն արդեն ազատագրված է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներից, հայտնել է ՌԴ ՊՆ-ի «Красная звезда» թերթը, փոխանցում է РИА Новости-ն:
Բացի այդ, համաձայն հրապարակված տեղեկության՝ ռուս սակրավորները շաբաթվա ընթացքում անցել են 210 հա Դեյր էզ Զորի տարածքով՝ վնասազերծելով 6800 պայթուցիկ առարկա: