20/10/2017 12:33
ԱՄՀ հայաստանյան գրասենյակն արձանագրել է Պետեկամուտների կոմիտեի ձեռքբերումները
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովայի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Յուլիա Ուստյուգովան նշել է, որ ԱՄՀ հայաստանյան գրասենյակն արձանագրել է կոմիտեի ձեռքբերումները, և հաջողություն է մաղթել նախաձեռնած ծրագրերի իրագործման հարցում:
Կողմերն ընդգծել են Արժույթի միջազգային հիմնադրամի հետ պետական եկամուտների կոմիտեի համագործակցության արդյունավետությունը և երկուստեք աջակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել: