20/10/2017 13:13
Վլադիմիր Էտուշից 28 մլն ռուբլի են գողացել
Հայտնի խորհրդային և ռուս դերասան Վլադիմիր Էտուշը խարդախության զոհ է դարձել: Ինչպես հայտնում է Life.ru-ն, ժողովրդական արտիստը և նրա կինը՝ Ելենան, 28 մլն ռուբլու չափով իրենց խնայողությունները վստահել են Աբխազիայի Ազգային բանկի նախկին նախագահ Դաուր Բարգանջիային, որին ընտանիքի ընկեր էին համարում:
Pasmi.ru-ի տվյալներով՝ հանցագործությունը տեղի է ունեցել 2013-ի դեկտեմբերին: Այն ժամանակ Էտուշը խնդրել է Բարգանջիային վերադարձնել իբրև թե շվեյցարական բանկում պահված միջոցները, սակայն վերջինս մերժել է:
Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ-ի 159 հոդվածի 4-րդ կետով (Խոշոր չափերով խարդախություն): Ներկա պահին, ո՛չ դերասանը, ո՛չ Քննչական կոմիտեն չեն մեկնաբանում ստեղծված իրավիճակը: