20/10/2017 12:44
Վրաստանում մունիցիպալ ընտրությունների նախօրեին կրակել են իշխող կուսակցության թեկնածուի վրա
Վրաստանում անհայտ անձինք հինգշաբթի երեկոյան կրակել են մունիցիպալ ընտրություններում իշխող կուսակցության թեկնածու Ջեհյուն Չովդարովի վրա, վիրավորվել է չորս մարդ, այդ թվում՝ Չովդարովը, պատահարի վայրից հայտնել են վրացական հեռուստաընկերությունները, փոխանցում է РИА Нօовости-ն:
Նրանց տվյալներով՝ արտակարգ պատահարը տեղի է ունեցել Մառնեուլի շրջանում: «Ջեհյուն Չովդարովը մեծամասնական թեկնածու է «Վրացական երազանք»-ից, նրա վրա կրակել են հրազենից: Վիրավորվել է չորս մարդ, նրանց բոլորին էլ տեղափոխել են տեղի կլինիկա, տուժածներից մեկի վիճակը ծանր է», - նշել է վրացական Առաջին ալիքը:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը հայտնել է, որ միջադեպի մանրամասներին ծանոթանալու համար Մառնեուլի է ուղևորվել երկրի ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլին:
Հոկտեմբերի 21-ին Վրաստանում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Հանրապետության քաղաքացիները պետք է ընտրեն 64 քաղաքների ու շրջանների ղեկավարների և տեղական ինքնակառավարման մարմինների՝ սակրեբուլոների անդամների: