20/10/2017 11:40
Տուսկ. ԵՄ-ն չի պատրաստվում միջամտել Կատալոնիայի և Իսպանիայի միջև առկա կոնֆլիկտին
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում միջամտել Կատալոնիայի և Իսպանիայի միջև կոնֆլիկտին, հայտնում Korrspondent.net-ը:
Տուսկը հավելել է, որ ինքը մշտական կապի մեջ է գտնվում Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ և որ Իսպանիայում ստեղծված իրավիճակն իրեն «անհանգստացնում է»:
«Եվրամիության անդամ երկրների ու ինտիտուտների դիրքորոշումը հստակ է. այս կոնֆլիկտում միջազգային միջնորդությունների, գործողությունների կամ նախաձեռնությունների տեղ չկա: Ես թեմայի վերաբերյալ լայն քննարկումներ չեմ ակնկալում», - ասել է եվրոպացի պաշտոնյան: