20/10/2017 12:53
Ֆինլանդիայի ԱԳՆ-ը չի բացառում երկրի անդամակցության հնարավորությունը ՆԱՏՕ-ին
Ֆինլանդիան չի բացառում ՆԱՏՕ-ին իր անդամակցության հնարավորությունը: Այս մասին Kommersant.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է այդ երկրի ԱԳՆ ղեկավար Տիմո Սոյնին:
«Ո՛չ Ֆինլանդիան, ո՛չ Շվեդիան հիմա ՆԱՏՕ-ի անդամ չեն, որքան ես եմ հասկանում, մեր երկրներից ոչ մեկում հիմա չի քննարկվում դաշինքին միանալը», - նշել է նա, որից հետո հավելել է. «Մենք չպետք է բացառենք ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավորությունը: Ցանկացած երկիր պետք է ունենա այդպիսի հնարավորություն, ուստի մեզ համար կարևոր է բաց դռների քաղաքականությունը»: