20/10/2017 12:17
Էլեկտրաէներգիայի թանկացման համար հիմքեր չկան. նախարար
Եթե կառավարությունը կամ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունը միջամտի սակագների ձևավորմանը, կխաթարվեն տնտեսական քաղաքականության հիմքերը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշաների նախարար Աշոտ Մանուկյանը։
Նրա խոսքով, այդ պատճառով է կառավարությունն անկախ մարմին ստեղծել՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։
«Հարցի վերջնական պատասխանը կտա այդ հանձնաժողովը», - ասաց Աշոտ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե առաջիկայում հնարավո՞ր է էլեկտրաէներգիայի սակագների իջեցում։
Թանկացման համար էլ, ըստ նախարարի, հիմքեր չկան։
«Սակագների բարձրացման համար առաջիկայում նախապայմաններ չեմ տեսնում», - նշեց Աշոտ Մանուկյանը։