20/10/2017 13:27
Պորտուգալիայում հրշեջները տեսագրել են հրե տորնադո (Տեսանյութ)
Պորտուգալիայում հրշեջներն անտառային հրդեհների մարման ժամանակ տեսագրել են հազվադեպ հանդիպող երևույթ՝ հրե տորնադո: Համապատասխան տեսանյութը ներբեռնվել է Youtube, փոխանցում է NewsOne.ru-ն:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ձևավորվում հրե տորնադոն, որի շուրջ ծխի ամպ է:
Այս պահին Պորտուգալիայի տարածքում գրանցված է առնվազն 500 կրակի օջախ: Կրակի դեմ պայքարում է հրշեջ ծառյության ավելի քան 4000 աշխատակից: