20/10/2017 20:16
Բրիտանացի գիտնականները կոչ են արել տարեցներին տրանսպորտում տեղ չզիջել
Տրանսպորտում տեղը տարեցներին զիջելով՝ մենք գործնականում վնասում ենք նրանց առողջությանը: Այս պնդումով հանդես են եկել մի խումբ բրիտանացի գիտնականներ՝ վիրաբույժ-օրթոպեդ Սքարթելթ ՄաքՆելլիի գլխավորությամբ: Նա և իր գործընկերները British Medical Journal հանդեսում ուսումնասիրություն են հրապարակել տարեց մարդկանց համար ֆիզիկական ակտիվության և սոցիալական ապահովության միջև փոխադարձ կապի թեմայով, փոխանցում է РИА Новости-ն:
Գիտնականները կոչ են անում տարբերակել ծերացման և ֆիզիկական ակտիվության բացակայության հետևանքները և նշում են, որ տարիքով մարդիկ միանգամայն ի զորու են մշտական վարժությունների օգնությամբ «երիտասարդանալ» տասը տարով:
«Մեզ հարկավոր է խրախուսել ակտիվությունը, այլ ոչ թե մարդկանց հանգստանալու կոչ անել»,-հայտարարել է ՄաքՆելլիի գործընկեր, պրոֆեսոր Մուիր Գրեյն` ավելացնելով:
«Մի լավ մտածեք, նախքան ավտոբուսում կամ գնացքում տեղը տարեցներին զիջելը: Կանգնելը հիանալի վարժություն է նրանց համար»:
«Մեծահասակների բազմաթիվ հիվանդություններ կապված են ոչ թե տարիքի, այլ ակտիվության բացակայության հետ: Որքան շատ ենք վարժություններ անում, այնքան` ավելի լավ»,- նշել է ՄաքՆելլին:
Նրա խոսքով՝ նույնիսկ այն տարեցները, որոնք բուժվելու են ուղարկվում ստացիոնար, պետք է ջանան ժամանակ գտնել կքանստելու կամ միջանցքներով զբոսնելու համար: