21/10/2017 11:28
Սիսիան-Երևան ավտոճանապարհին զինվորականներ են վթարի ենթարկվել
Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 21-ին՝ ժամը 06:41-ին, տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ունցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից հայտնում են,որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Daiatsu Storia» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1980 թ. ծնված Ս. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ սահել հարակից ձորակը, ինչի հետևանքով վարորդը և ուղևոր՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1981 թ. ծնված Է. Խ.-ը (երկուսն էլ զինվորականներ են) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտու գյուղի զինվորական հոսպիտալ:
Բժիշկները Ս. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Է. Խ.-ինը՝ միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: