21/10/2017 10:31
«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը մտնում է ամուսինների մատի ու մատանու արանքը. «168 ժամ»
Նախկին դատավոր Պարգև Օհանյանը «168 Ժամ»-ի հետ զրույցում անդրադառնալով «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքի նախագծին՝ ասել է, որ ընտանեկան բռնության մասին օրենքը բռնություն է ընտանիքի նկատմամբ:
«Որովհետև այն, հայտնի ֆիլմի հերոսի խոսքերով ասած, մտնում է ամուսինների մատի ու մատանու արանքը: Մենք աշխարհում հայտնի ենք՝ որպես ընտանիքին սրբորեն վերաբերվող ազգ: Սահմանադրության ամրագրված է, որ ընտանիքը հասարակության բջիջն է, հիմա օրենքն ուզում է քիթը մտցնել այդ սուրբ հարաբերության մեջ՝ իբր ընտանիքների շահից ելնելով: Լսե՞լ եք այդպիսի բան, որ օրենքով սերը պաշտպանվի: Օրենքը կարո՞ղ է պաշտպանի սերը, որը պետք է լինի ընտանիքում, եթե չկա` պետք է ամուսնալուծվեն, այնքան հեշտ է մեր երկրում այդ հարցը»,- պարզաբանել է Օհանյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: