21/10/2017 17:16
Քաբուլում պայթյուն է որոտացել
Քաբուլի այն թաղամասում, որտեղ գտնվում են կառավարական հաստատություններն ու դիվանագիտական ներկայացուցչությունները՝ պայթյուն է որոտացել, փոխանցում է RiaFan-ը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ մի քանի հրթիռ ընկել է Անվտանգության ապահովման միջազգային ուժերի շտաբ բնակարանի տարածքում։
Զոհերի, տուժածների ու փլուզումների մասին տեղեկություններ դեռևս չկան։
Նշենք, որ այդ թաղամասում է գտնվում նաև կառավարությունն ու օդանավակայանը։