21/10/2017 15:48
Եգիպտոսում բեռնասայլի մասնակցությամբ վթարը 16 մարդու կյանք է խլել
Եգիպտոսում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ բեռնասայլի մասնակցությամբ, ինչի հետևանքով 16 մարդ է զոհվել, փոխանցում է РИА Новости-ն:
Վթարը տեղի է ունեցել չորս մեքենաների մասնակցությամբ՝ Ասյուտ- Կարմիր ծով մայրուղու վրա։ Եվս 9 մարդ վնասվածք է ստացել։
Հայտնում են, որ մեծ բեռնասայլը ճանապահին բախվել է երկու մարդատար մեքենաների ու մի փոքր բեռնատարի, որը մարդկանց էր տեղափոխում։ Զոհվածներից չորսը երեխաներ են։