21/10/2017 10:27
Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը դեմ է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի հետ զրույցում Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը դեմ է արտահայտվել Հայաստան-Եվրամիություն ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրի ստորագրմանը։
«Մեր ներքին գործին են խառնվում։ Ո՞վ է իրեն իրավունք տվել նախաստորագրել առանց հանրության հետ քննարկելու, մենք նոր ենք իմանում, որ այնտեղ կետ կա, որ ատոմակայանը պետք է փակվեի։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ ենք ստանալու, ինձ ասում են՝ ավելի հստակ կպայքարեն կոռուպցիայի դեմ։ Մենք մանկապարտեզի երեխա ենք, ու դաստիարակչուհի՞ն մեզ պետք է պարտադրի, մենք ինքներս չե՞նք ուզում։ Մենք ցանկացածի հետ կարող են համագործակցել, պարտադիր չէ այդպես մեզ 400 էջանոց փաստաթուղթ լինի, այդ ի՞նչ են գրել այդ 400 էջում։ Եթե ուզում են որոշակի պարտադրանքի տակ դնել՝ ես դրան դեմ եմ»,- ասել է նա: