21/10/2017 14:27
Կահիրեում 14 ոստիկան է մահացել ահաբեկիչների հետ բախումների պատճառով
Կահիրեի մերձակայքում ահաբեկիչների հետ բախումների հետևանքով Եգիպտոսի ոստիկանության14 սպա է զոհվել, վիրավորվել՝ 8-ը: Միջադեպը տեղի է ունեցել Վահաթ շրջանում, հայտնում է «Վաթանը»` հղում անելով անվտանգության մարմինների իր աղբյուրներին:
Ավելի վաղ հաղորդվում էր երեք ուժայինների մահվան և մի քանի վիրավորների մասին:
Նշվում է, որ ոստիկանները ահաբեկչական միավորի վնասազերծման նպատակով գործողություն էին իրականացնում: Ներկա պահին շրջանը շրջափակված է, ավտնագության ուժերը ուղղաթիռներ են օգտագործում հանցագործներին ոչնչացնելու համար: