21/10/2017 12:55
ԱՄՆ-ի կոալիցիան հաստատել է Ռաքքայի ազատագրումն ԻՊ-ից
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ռազմական կոալիցիան, որը պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, թվիթերյան հաղորդագրությամբ հաստատել է սիրիական Ռաքքայի ազատագրումն իսլամիստներից, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Կոալիցիան շնորհավորում է «Սիրիական դեմոկրատական ուժերի» մեր գործընկերներին Սիրիայի Ռաքքա քաղաքի՝ ԻՊ-ից ազատագրման մասին հայտարարության կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության տեքստում:
Կոալիցիայից ընդգծել են, որ իսլամիստ գրոհայինների կողմից Մոսուլի և Ռաքքայի կորուստը շրջադարձային կետ է հանդիսանում ահաբեկչության դեմ պայքարում: