21/10/2017 13:42
Քիմ Քարդաշյանին և Քանյե Ուեսթին կողոպտել են
Ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանին և հիփ հոփ կատարող Քանյե Ուեսթին կողոպտել են: TMZ-ի հաղորդմամբ՝ անհայտ անձը հոկտեմբերի 20-ի գիշերը մտել է աստղերի Բևերլի-Հիլզի առանձնատուն, փոխանցում է Life.ru-ն:
Հանցագործին տեսանկարահանել են առանձնատան տարածքի հսկող տեսախցիկները:
Պորտալի տեղեկությամբ՝ տղամարդը չի կարողացել տուն մտնել և միայն 3 ավտոմեքենա է վնասել՝ դրանցից մեկի սրահից գողանալով զույգի ներկայացուցչի iPhone-ը:
Հետո հանցագործը անցել է հարևան տուն, որտեղ ապրում է հեռուստահաղորդավարուհի Քեթի Գրիֆինը: Այնտեղ նա ևս մեկ մեքենա է կոտրել, որից դրամապանակ է գողացել: