21/10/2017 17:05
Քենիայում լրագրողներ տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել
Քենիայի կենտրոնական գոտում թռիչքից քիչ անց ուղղաթիռը վայր է ընկել Նակուրու լիճը, հայտնում է Daily Nation թերթը, փոխանցում է РИА Новости-ն:
Ուղղաթիռում, հնարավոր է, 4 մարդ է եղել, սակայն տվյալները դեռևս չեն հաստատվել. ներկա դրությամբ ընթանում է փրկարարական օպերացիան:
Թերթի աղբյուրների տեղեկություններով՝ ուղղաթիռը վթարից առաջ թռչել է ցածր բարձրության վրա: Թերթը տեղեկացնում է, որ ուղղաթիռը պետք է լրագրողներ հասցներ միջոցառման վայր: