21/10/2017 10:03
Բյուրակն գյուղում փրկարարները գտել են 11-ամյա կորած երեխային
Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 20-ին, ժամը 21:35-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բյուրակն գյուղի բնակիչ՝ 2006 թ. ծնված Գ. Վ.-ն կեսօրից հետո տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները թիվ 13 փողոցի 3/1 տան մոտակայքում հայտնաբերել են Գ. Վ.-ին: