21/10/2017 14:42
Հայաստանի պետական պարտքը չեն բարձրացնի՝ այս պահին
Հայաստանի պետական պարտքը չպետք է գերազանցի նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը։ Սա օրենսդրության պահանջ է։
«Պարտքի շեմի բարձրացման սահմանաչափը կպահպանվի, սակայն՝ վերանայման հնարավորությամբ», - լրագրողների հետ սեմինար-քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը։
Նա նշեց՝ շեմը կբարձրացնեն ցնցումների ժամանակ, դրանց անցնելուց հետո կվերադառնան նախկին՝ առավելագույնը 60 տոկոս շեմին։
Պարտքի շեմի վերանայման ու հարկաբյուջետային քաղաքականությանն անդրադարձավ նաև ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը։
Նա նշեց, որ առաջարկի դեպքում կառավարությունը հաշվետվություն կներկայացնի, նաև ցույց կտա, թե որոնք են լինելու հաջորդ քայլերը, ինչպես պետք է հետ գան։
2018թ վերջին կառավարության պարտքը կհատի 54 տոկոսի շեմը։