21/10/2017 16:51
Սիրիական բանակը հայտարարել է Իսրայելի հարձակման մասին
Իսրայելը հարված է հասցրել Կունեյտրա նահանգում գտնվող Սիրիայի բանակի օբյեկտներից մեկի ուղղությամբ, այդ մասին հայտարարել է սիրիական բանակի ղեկավարությունը, փոխանցում է РИА Новости-ն:
«Իսրայելը հարձակվել է մեր բանակի դիրքերից մեկի վրա, ինչը հանգեցրել է գույքային վնասի»,- ասված է հայտարարության մեջ:
Իսրայելը հարված է հասցրել այն բանից հետո, երբ ահաբեկիչները կրակ են բացել և մի քանի հրթիռ պայթեցրել սահմանին մոտ: