22/10/2017 12:03
Երևանում եռյակ է ծնվել. նրանք ծնողների առաջնեկն են (Լուսանկար)
«Արմենիա» բժշկական կենտրոնի ծննադատանը եռյակ է ծնվել: Ինչպես հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, լույս աշխարհ են եկել Գարեգին Միքայելյանի և Հերմինե Հարությունյանի առաջնեկները՝ եռյակը:
Երեխաները լույս աշխարհ են եկել բնական ճանապարհով: Երեքն էլ աղջիկներ են և առողջական խնդիրներ չունեն։ Գարեգինը ծնունդով Լոռու մարզի Ալավերդի քաղաքից է, իսկ մայրը՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից:
Երևանում ապրում են վարձակալությամբ: