23/10/2017 15:04
Մոսկվայում դանակահարել են «Эхо Москвы» ռադիոկայանի հաղորդավարուհուն
Անհայտ անձը ներխուժել է «Эхо Москвы» ռադիոկայանի խմբագրություն և դանակով հարվածել ռադիոկայանի հաղորդավար Տատյանա Ֆելգենգաուերի պարանոցին, փոխանցում է Vesti.ru-ն:
«Эхо Москвы»-ի խմբագրությունը գտնվում է Մոսկվայում 14 հարկանի շինության 11-րդ հարկում: Չարագործն անվտանգության աշխատակցի դեմքին գազ է արձակել: Ինչպես հայտնել է ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, անվտանգության աշխատակիցները վնասազերծել են հանցագործին՝ մինչ ոստիկանների ժամանումը: Տատյանա Ֆելգենգաուերին հիվանդանոց են տեղափոխել: Ըստ բժիշկների՝ հաղորդավարուհու կյանքին վտանգ չի սպառնում:
Կան տեղեկություններ, որ միջադեպի պատճառը չարագործի և Ֆելգենգաուերի միջև առաջացած անձնական բնույթի կոնֆլիկտն էր: