23/10/2017 15:42
Արա Բաբլոյանը պարգևատրել է Ռաֆայիլ Զինուրովին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը միջխորհրդարանական համագործակցության զարգացման բնագավառում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և հայագիտական գործունեություն ծավալելու համար ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Ռաֆայիլ Զինուրովին պարգևևատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:
«Դուք ոչ միայն Հայաստանի բարեկամն եք, այլև հայոց պատմության և հայ մշակույթի մեծ գիտակ եք: Ձեր «Հայաստան. հազարամյակների ուղի» գիրքը մեր երկրի պատմության յուրահատուկ չափածո նկարագիրն է՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Շնորհակալ ենք հայ ժողովրդի նկատմամբ տածած անկեղծ սիրո համար»,-ասել է Արա Բաբլոյանը։
Ռաֆայիլ Զինուրովը ՀՀ Ազգային ժողովի նախագահին շնորհակալություն է հայտնել հայերենով և նվիրել իր հեղինակած գիրքը: