23/10/2017 19:54
Թուրքիան պետհեղաշրջման գործով Գերմանիայից 81 մարդու արտահանձնում է պահանջել
Անկարան 2016թ.-ի պետհեղաշրջման փորձին մասնակից ենթադրյալ հանցագործների արտահանձնման 81 հարցում է ուղարկել Բեռլին, հայտնել է «Spiegel» պարբերականը` հղում անելով «Ձախեր» խմբակցության խորհրդարանական հարցմանը Գերմանիայի կառավարության պատասխանին, փոխանցում է РИА Новости-ն:
«2016 թվականի հուլիսից Թուրքիան 81 անգամ Գերմանիայից պահանջել է հանձնել ենթադրյալ հանցագործներին», - գրում է հրատարակությունը:
Թուրքիայի իշխանությունները պետհեղաշրջման փորձ կազմակերպելու համար մեղադրել են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Գյուլենը մերժել է իրեն ուղղված մեղադրանքները: