23/10/2017 12:11
Խոշոր ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. 19-ամյա ժամկետային զինծառայողը «Վիլիսով» մոտ 25 մետր գլորվել է ձորը, կան վիրավորներ
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Shamshyan.com-ը հաղորդում է, որ Ժամը 08։50-ի սահմաններում Ագարակաձոր գյուղի «Գռավ» կոչվող տարածքում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Գևորգ Խանամիրյանը իր վարած УАЗ մակնիշի 34 UN 427 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր շրջված վիճակում հայտնվել ձորում՝ առվի մեջ։
Վթարի հետևանքով վարորդ Գ. Խանամիրյանը և ուղևոր՝ Երևան քաղաքի Բաշինջաղյան բնակիչ՝ 21-ամյա Տիգրան Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն։
Կայիք տեղեկություններով՝ УАЗ-ի վարորդ Գ. Խանամիրյանը ժամկետային զինծառայող է, իսկ ուղևոր Տ. Սարգսյանը սովորում է Երևանի Պետական Համալսարանում։