23/10/2017 21:11
Կատալոնիայի անկախության հարցով խորհրդարանական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին
Կատալոնիայի խորհրդարանի նիստը, որի ժամանակ, հնարավոր է, հռչակվի իսպանական այս շրջանի անկախությունը, տեղի կունենա հոկտեմբերի 26-ին, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով El País-ին:
Իսպանիայի կառավարությունը հոկտեմբերի 21-ի արտահերթ նիստում որոշել էր կատալոնական ճգնաժամի կարգավորման համար կիրառել երկրի Սահմանադրության 155 հոդվածը: Կառավարությունն առաջարկում է պաշտոնից հեռացնել Կատալոնիայի կառավարությանը և 6 ամսվա ընթացքում հայտարարել շրջանային խորհրդարանի վաղաժամկետ ընտրությունների անցկացման մասին:
Ենթադրվում է, որ մինչ այդ Կատալոնիայի կառավարության գործառույթները կիրականացնեն կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչները: Այս միջոցառումները պետք է հաստատի Իսպանիայի Սենատը, որի նիստը, հավանաբար, տեղի կունենա հոկտեմբերի 27-ին:
Իսպանիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը Մադրիդի որոշումը Կատալոնիայի «նվաստացում» և ժողովրդավարության վրա հարձակում է անվանել, Ֆելիպե VI թագավորին մեղադրել է այս ագրեսիվ քայլերին աջակցելու համար և Կատալոնիայի խորհրդարանի նիստ է հրավիրել՝ առաջարկելով որոշում ընդունել հետագա գործողությունների վերաբերյալ: