23/10/2017 17:21
Կոնվերս Բանկի ակցիան՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար
Կոնվերս Բանկը գործարկել է ակցիա արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար:
«Ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում փոխանցված գումարները ստանալ Տրանսֆեր վճարային քարտերով և օգտվել արժույթի՝ արտոնյալ պայմաններով փոխարկման հնարավորությունից: Մասնավորապես, մինչև դեկտեմբերի 30-ը դոլարը կփոխարկվի բանկում գործող կանխիկի առքի փոխարժեքից 1, եվրոն՝ 2 դրամով, իսկ ռուբլին՝ 10 լումայով ավելի բարձր փոխարժեքով», - հայտնել են բանկում՝ հավելելով, որ ակցիայի շրջանակում հաճախորդներին Trasnfer քարտ է տրամադրվելու անվճար:
Զուգահեռաբար, վերջին երկու ամիսներին նվազագույնը 200000 դրամ ընդհանուր գումարի 3 և ավելի փոխանցում ստացած հաճախորդներին ակցիայի շրջանակներում մինչեւ 500 հազ. դրամի չափով վարկային սահմանաչափի հնարավորություն է ընձեռվելու, իսկ MasterCard Standard՝ քարտ է տրամադրվելու գործող սակագնից 50%-ով ցածր գնով և սպասարկման վճարով:
Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: