23/10/2017 12:18
Հայաստանն ու Իրանը բարելավում են համագործակցությունը հարկային ոլորտում
Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինների միջև աշխատանքային խումբ կստեղծվի՝ հարկային ոլորտում համագործակցությունը բարելավելու ուղղությամբ։
Առաջարկը Իրանի ազգային հարկային ծառայության նախագահ, ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Թաղահի Նեժաթինն է, համաձայնությունը՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի։
«Հարկային և մաքսային վարչարարության դյուրացումից է կախված երկրների տնտեսական կապերի զարգացումը», - Երևանում գտնվող ԻԻՀ պատվիրակության հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը։
Նա հույս հայտնեց, որ կարճ ժամանակում գերատեսչությունները կավելացնեն հարկային ոլորտում տեղեկատվական փոխանակման ծավալը։
«Աշխատանքային խմբի գործունեությունը կնպաստի ոչ միայն երկուստեք փորձի փոխանակում իրականացնելու հարցում, այլ նաև երկրներում ներդրումների համար պայմանները կլավացվեն», - ասաց ԻԻՀ ազգային հարկային ծառայության նախագահ Թաղահի Նեժաթին։