23/10/2017 11:15
Իշխող կոալիցիան հաղթել է Ճապոնիայի ընտրություններում
Ճապոնիայում իշխող Լիբերալ-Դեմոկրատական կուսակցություն կոալիցիան և «Կոմեյտո» կուսակցությունը ստորին խորհրդարանի ընտրություններում, որոնք կայացել են կիրակի, պահովել են սահմանադրական մեծամասնություն՝ ստանալով պագամավորական մանդաների 2/3-ը, փոխանցում է РИА Новости-ն:
Քվեարկությունն անցկացվել է 47,74 հազար ընտրատեղամասերում: Նախնական տվյալով՝ կոալիցիան 465 պագամավորական պորֆելից ստացել է 264-ը: Մյուս 109 մանդատը բաշխվել է այլ կուսակցությունների միջև:
Ընդհանուր առմամբ առաջադրվել է 1180 թեկնածու:
Առաջին անգամ այս տարի ընտրություններին մասնակցել են 18 տարին լրացած քաղաքացիները: Մինչ այս ընտրության իրավունք ունեին 20 տարին լրացած քաղաքացիները: