23/10/2017 15:14
Սաակաշվիլին ասել է, թե երբ կավարտվեն Կիևի հանրահավաքները
Գերագույն Ռադայի մատույցներում հանրահավաքները կշարունակվեն մինչև նոյեմբերի 7-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ կիրակի ելույթի ժամանակ, փոխանցում է NewsOne.ru-ն:
Նրա խոսքով՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Սահմանադրության հրապարակում կանցկացվեն սեմինարներ, դիսկուսներ և բողոքի ակցիայի մասնակիցների միջև շփումներ:
«Հաջորդ շաբաթ մինչ Գերագույն Ռադայի նստաշրջանի մեկնարկը մենք պետք է հրապարակը վերածենք շատ հանգիստ, հզոր և անվտանգ տեղանքի», - նշել է Սաակաշվիլին:
Բացի այդ՝ նա հայտարարել է, որ մտադիր է այցելել մի շարք ուկրաինական քաղաքներ, որպեսզի ներկայացնի այն ամենն, ինչ կատարվում է երկրում և առաջարկի իրավիճակի կարգավորման իր տարբերակը: