23/10/2017 12:30
Սլովենիայի նախագահը կորոշվի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում
Սլովենիայի նախագահը կորոշվի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում, որը կկայանա նոյեմբերի 12-ին, վկայում են երկրի Պետական ընտրական հանձնաժողովի տվյալները, փոխանցում է РИА Новости-ն:
Կիրակի կայացած առաջին փուլի արդյունքներով՝ թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50 տոկոսի արգելքը: Քվեաթերթիկների 99,9 տոկոսի տվյալների ամփոփումից հետո Սլովենիայի գործող նախագահ Բորուտ Պախորը, որն առաջադրվել էր որպես անկախ թեկնածու, ստացել է ձայների 47,07 տոկոսը: Նրա մերձավոր հետապնդողը՝ կատակերգական ժանրի նախկին դերասան և Կամնիկ մարզային քաղաքի քաղաքագլուխ Մարյան Շարեցը, հավաքել է ձայների 24,97 տոկոսը: Նախնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է ռեկորդային ցածր 43,57 տոկոս:
Այժմ Պախորն ու Շարեցը կհանդիպեն երկրորդ փուլում: Քվեարկության արդյունքների հայտարարումից հետո նախագահը հայտարարել է, որ «շատ հուսադրող» է համարում արդյունքը՝ հաշվի առնելով ոչ մեծ վստահությունը քաղաքական գործիչների նկատմամբ: Նրա ընդդիմախոսը նշել է, որ գերազանց է համարում իր արդյունքը, որն ստեղծվել է զրոյից և առանց հին քաղաքական վերնախավերի աջակցության: