23/10/2017 12:21
Աջ ղեկով մեքենաների տերերը կարող են վստահ լինել, որ կշարունակեն վարել իրենց մեքենաները. Նախարար (Տեսանյութ)
Աջ ղեկով մեքենաների տերերը կարող են վստահ լինել, որ կշարունակեն վարել իրենց մեքենաները, «Հրապարակում» հեռուստածրագրի ժամանակ հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
«Վերջին օրերին, վերջին շաբաթներին շատ է քննարկվում այդ հարցը, ոչ մի իրավական ակտ դեռ ստորագրած չկա, ոչ մի որոշում կայացված չկա, միայն քննարկումների փուլում է», - նշել է նախարարը։
Վահան Մարտիրոսյանն ընդգծել է ՝ կլինի այնպիսի որոշում, որ ոչ մեկի իրավունքները չեն ոտնահարվի և ոչ մեկն իրեն վատ չի զգա այդ որոշումից։
Հարցին, թե, այնուամենայնիվ, եթե որոշվի արգելել, կառավարությունը պատրա՞ստ է փոխհատուցելու վարորդներին, նախարարը պատասխանել է. «Փոխհատուցելու բան չի լինի, չի արգելվելու մեքենաների շահագործումը»։
«Ինչ-որ փոփոխություն կլինի, բայց տերերը կարող են վստահ լինել, որ իրենք կշարունակեն վարել իրենց մեքենաները», -վստահեցրել է նախարարը։