23/10/2017 13:51
Պաշտպանության նախարարը պարզաբանում է՝ որ դեպքում սպորտսմեններին կտրամադրվի տարկետում
Այն զորակոչիկներն, ովքեր օլիմպիական չեմպիոն են դարձել կամ զբաղեցրել են 1-4-րդ տեղերը, երեք տարով տարկետում կստանան, հաջորդ անգամ նորից հաջողություն գրանցելու դեպքում էլի կստանան տարկետում, եթե ոչ, կզորակոչվեն բանակ, ԱԺ-ում քննարկվող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Մենք քննարկել ենք օլիմպիական կոմիտեի հետ և եկել եզրակացության, որ կառավարության կողմից առաջին 4 տեղ զբաղեցրածները ստանում են տարկետում երեք տարի ժամկետով, արդյունքը կրկնելու դեպքում նորից են տարկետում ստանում, իսկ եթե չեն կրկնում` զորակոչվում են բանակ», - նշեց նախարարը։
Վերջինս ընդգծեց, որ բանակում սպորտ-վաշտի միջոցով խնդիրը հնարավոր չի լինի լուծել, որովհետև մի շարք զինվորներ կզորակոչվեն բանակ և արդյունքում փաստացի չեն ծառայի՝ գտնվելով մարզումների մեջ:
Նախարարը նշեց, որ ժամանակին եղած սպորտ-վաշտերը հսկայական ծախս էին պետության համար. «Ինքնախաբեությամբ էինք զբաղվում: Նրանք զորամասում չէին լինում, դա բացարձակ չարդարացված ծախս է»: