23/10/2017 13:18
Հայաստանն ու Իրանն արդիականացնում են կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը
«Նույնը պետք է խնդրեմ նաև իրանցի մեր գործընկերներից, որպեսզի հայ գործարարներին նույնպես աջակցություն ցուցաբերեն», - ասաց Վարդան Հարությունյանը։
Նա նշեց, թե քանի որ Հայաստանի և Իրանի օրենսդրությունները տարբեր են, հայ և իրանցի գործարարները հաճախակի բախվում են խնդիրների, որոնց լուծումները կարելի է շատ օպերատիվ իրականացնել, եթե երկրների հարկային մարմիններն ավելի սերտ համագործակցելու հնարավորություն ունենան։
«Երկու երկրների միջև վաղուց գործում է կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը, պարզապես, մեր գործարարները կամ տեղյակ չեն այդ համաձայնագրից, կամ չեն օգտվում դրանից։ Ավելի սերտ համագործակցություն հաստատելու դեպքում գործարարներին հնարավորություն կտանք ավելի ակտիվ լինելու և տնտեսական կապերը զարգացնելու», - ասաց Վարդան Հարությունյանն՝ ընդգծելով, որ ժամանակն է արդիականացնել գործող համաձայնագիրը՝ երկու երկրների հարկային օրենսդրության և վարչարարության մեջ տեղի ունեցած զարգացումներին համահունչ։
«Համաձայնագիրը գործում է, և մենք պատրաստակամ ենք քննարկելու բոլոր խոչընդոտները, որոնք գոյություն ունեն այդ համաձայնագրի համատեքստում», - ասաց ԻԻՀ ազգային հարկային ծառայության նախագահ, ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Թաղահի Նեժաթը։