23/10/2017 12:02
14-ից ավելի ընտանիք հայտնվել է փողոցում. նոր մանրամասներ՝ Նորապատ գյուղի հրդեհից
Այսօր տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 22-ին, ժամը 22:19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի շենքերից մեկում:
Ժամը 23:16-ին հայտարարվել է հրդեհի բարդության 3-րդ աստիճան. դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:48-ին:
Shamshyan.com-ը հաղորդում է, որ ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան։ Շենքում բնակվում է 14-ից ավելի ընտանիք։