23/10/2017 14:00
Նիգերիայում մահապարտների հարձակման հետևանքով 13 մարդ է մահացել
13 մարդ մահացել է, 16-ը՝ վիրավորվել Նիգերիայի հյուսիս-արևելքում Մայդուգուրի քաղաքում 3 կին մահապարտների ահաբեկչությունից հետո, փոխանցում է AFP-ն՝ հղում անելով անվտանգության ծառայություններում աղբյուրներին:
Գործակալության տվյալով՝ կիրակի երեկոյան առաջին կին մահապարտը ինքնապայթեցում է կատարել Բորնո նահանգի մայրաքաղաքի ոչ մեծ ռեստորանի դիմաց: Մի քանի րոպե անց ևս 2 պայթյուն է տեղի ունեցել, հայտնել է աղբյուրը՝ նշելով, որ հարձակումը կատարվել է «քաղաքի ծայրամասերում «Բոկո Հարամի» մեծ թվով գրոհայինների հայտնվելու մասին տեղությունը ստանալուց մի քանի ժամ հետո»:
Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ մեկը չի ստանձնել: