23/10/2017 17:42
Սուրբ Ղազար կղզում «Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակը» թեմային նվիրված նոր նամականիշ է շրջանառության մեջ դրվել
2017 թվականի հոկտեմբերի 23-ին Մատենադարանի շենքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակը» թեմային:
Նամականիշի մարումը տեղի ունեցավ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:
Նամականիշի վրա պատկերված է Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանությունը:
Նամականիշն ունի 230 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 40 000 հատ տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահե Մուրադյանը:
Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Գերապայծառ Տեր Լևոն արք. Զաքիյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը: