23/10/2017 10:59
Վթարային ջրանջատում՝ Գյումրիում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 23-ին ժամը 11.00-18.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի` Ղանդիլյան, Սավոյան, Շիրակացի փողոցների, 224, 228 տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: