23/10/2017 20:30
Կաբարդինո-Բալկարիայում պատրաստել են ռեկորդային չափսերի խորոված
Կաբարդինո-Բալկարիայում պատրաստել են Ռուսաստանում ամենամեծ խորովածը: Դրա երկարությունը կազմում է 213 մետր 30 սանտիմետր: Օգտագործվել է կես տոննա միս: Նախապես պատրաստվել է հսկա մանղալ և հսկա շամփուր: Աշխատանքներին մասնակցել է 100 խոհարար, փոխանցում է 1TV.ru-ն:
Բաղադրատոմսում ավելորդ բան չկա, միայն աղ, պղպեղ և թարմ միս: Իսկ հիմնական բաղադրիչը լավ տրամադրությունն է: