«Ադրբեջանը սիրում է Հայաստանի տարկետումները». Կողմ և դեմ կարծիքներ

23/10/2017 15:43

«Ադրբեջանը սիրում է Հայաստանի տարկետումները». Կողմ և դեմ կարծիքներ


Հայաստանի Հանրապետության «Պաշտպանության մասին» ու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում պաշտպանության նախարարության կողմից առաջարկվող փոփոխություններով առաջիկայում, հնարավոր է, վերացվի ուսանողներին տրամադրվող տարկետումը:

Առաջարկվող փոփոխության պատճառներից մեկն այն է, որ տարիներ շարունակ տարկետումը եղել է ոչ այնքան կրթության ու գիտության զարգացմանը նպաստող արտոնություն, որքան բանակից խուսափելու տարբերակ:

«Պետք է վատ թիվ հնչեցնեմ` 18 տարեկանում չզորակոչվածներից հետագայում զինվորական ծառայության է զորակոչվում 16-17 տոկոսը: Դա նշանակում է, որ առաջին ակադեմիական տարկետումը հիմք է դառնում բոլոր մնացած տարկետումների ու հետագայում բանակում չծառայելու համար», - վերջին մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Քանի դեռ օրենսդրական փոփոխությունները քննարկվում են խորհրդարանում, այն բուռն քննարկումների առիթ է դարձել նաև դրա հիմնական շահառուների` ուսանողների շրջանում: Վերջիններս նախագծերի հրապարակայնացումից հետո բաժանվել են երկու խմբի` մի մասը պնդում է, որ տարկետման վերացման դեպքում խախտվում են ոչ միայն ուսանողների իրավունքներն, այլև վտանգվում է կրթական համակարգի ու գիտության ապագան, մյուսն էլ` համոզված է, սա վտանգավոր չէ, իսկ համապարտադիր ծառայությունն` անհրաժեշտություն:

«Տարկետում լինելու ա»

Սա այն կարգախոսներից մեկն է, որն օգտագործում են օրենսդրական փոփոխության դեմ պայքարող ուսանողները: Նրանք պնդում են` ծառայությունից չեն խուսափում, պարզապես ցանկանում են անընդհատ կրթություն ստանալու, սեփական ապագան ընտրելու իրավունք ունենալ:

«Ամենապարզը, եթե գաղափարական առումով նայենք` կրթությունը չպետք է պակաս կարևորվի, քան բանակը: Կրթությունն ու գիտությունն, ըստ էության, որոշ առումով աջակցում ու սպասարկում են բանակին և պակաս ռազմավարական չեն», - Aysor.am-ի հետ զրույցում ասում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ուսանող Վահան Կոստանյանն, ով ձևավորված «Հանուն գիտության զարգացման» շարժման անդամներից է:

Նա համոզված է` նշված օրենսդրական փոփոխության ընդունման դեպքում կկոտրվի ամբողջ կրթական ու գիտական համակարգի մեջքը:

Ինչ վերաբերում է տարկետումների միջոցով բանակից խուսափողների խնդրին, ապա Վահանը ոչ այնքան իրատեսական է համարում առաջնային տարկետումից հետո միայն 16-17 տոկոս ծառայածների մասին Պաշտպանության նախարարի հնչեցրած թիվը:

«Կարծում եմ` այստեղ անհամապատասխանություն կա: Եթե հաշվենք, թե ինչքան տղաներ են ընդունվում բակալավրիատ ու ստանում տարկետում և նրանցից քանի՞սն են հետագայում կարողանում մագիստրատուրա ընդունվել, այստեղ թիվը հաստատ 84 տոկոս չի կազմի: Այսինքն բանակից խուսափելու համար այստեղ գործում են կոռուպցիոն այլ մեխանիզմներ: Եթե այդ մարդիկ մեկ անգամ կրթական համակարգում են կոռուպցիոն ռիսկի դիմում` անհասկանալի ձևով ընդունվում բակալավրիատ և հետո չեն կարողանում երկրորդ անգամ կրթության ոլորտում այդ ռիսկին գնալ, ընդունվել մագիստրատուրա ու բանակից խուսափել էլի կրթության միջոցով, իրենց ոչինչ չի խանգարում, ասենք, առողջապահության ոլորտում նույն փորձը կրնկնել ու հաջողության հասնել բանակից «ծլկելու» համար», - բացատրում է Վահանը:

Ուսանողների այս խումբը չի հերքում` տարկետումների տրամադրման դեպքում կա բանակից խուսափելու տարբերակ, բայց արդյոք դա նշանակու՞մ է, որ այդ խնդիրը լուծելու համար պետք է լիովին բացառել տարկետման տրամադրումը` «չկա տարկետում` չկա խնդիր» սկզբունքով:

Բացի այդ, բողոքի դուրս եկած ուսանողներին անհասկանալի է` ինչու՞ է առնվազն երկու` կրթության-գիտության և պաշտպանության ոլորտներին առնչվող խնդրի վերաբերյալ որոշում կայացնում միայն մեկ գերատեսչություն` պաշտպանության նախարարությունը:

Ինչու՞ չեն կազմակերպվում հանրային քննարկումներ փոփոխությունները կատարելուց առաջ:

«Տարբեր դասախոսներ, ոլորտի մասնագետներ մեզ հետ անձնական զրույցներում իրենց կտրուկ անհամաձայնությունն են հայտնում, բայց չեն բարձրաձայնում այդ մասին», - ասում է Վահան Կոստանյանն ու մատնանշում առաջարկվող փոփոխությունների ևս մեկ կետ, որի վրա, կարծես, ուշադրություն քիչ է դարձվում:

«Ընդունվելու դեպքում այս փոփոխություններն ազդելու են նաև գործող տղա ուսանողների վրա` կրթական մեկ աստիճանից մյուսն անցնելու դեպքում: Այսինքն մարդն, ով լեգիտիմ ակնկալիքի իրավունք ունի, ով ընդունվել է բակալավրիատ, ով հիմա սովորում է, ասենք, 4-րդ կուրսում ու պլանավորել է իր հետագա ճանապարհը` մագիստրատուրա ընդունվել և այլն, մի օրենքի փոփոխությամբ պիտի փոխի իր պլանները: Իրավունքի առումով կոպտագույն խախտում կա, այստեղ ամբողջությամբ խախտվում է քաղաքացու լեգիտիմ ակնկալիքի իրավունքը: Սա ամենամեծ մանիպուլյացն է, որին դիմում են նախագծի հեղինակները», - ասում է ուսանողը:

Նշենք, որ կրթության և գիտության նախարարության տեսակետը լսելու նպատակով ուսանողներն օրերս բողոքի ակցիա էին կազմակերպել նախարարության դիմաց` պահանջելով հանդիպում նախարար Լևոն Մկրտչյանի հետ:

ԿԳՆ լրատվական ծառայությունից Aysor.am-ին տեղեկացրեցին, որ նախարարը կհանդիպի ուսանողներին` երկուշաբթի կամ երեքշաբթի օրը:

«Ադրբեջանը սիրում է Հայաստանի տարկետումները` կողմ ծառայությանը»

Որքան քիչ զինծառայող ունենա հայկական բանակն ու որքան շատ մարդ բանակից խուսափի տարկետման միջոցով` այնքան լավ հակառակորդի համար: «Ադրբեջանը սիրում է Հայաստանի տարկետումները»` սա էլ կարգախոսներից մեկն է ուսանողների այն խմբի համար, որը կողմ է առանց տարկետումների ծառայությանը:

Նրանք համոզված են` տարկետումների բացառումը ոչ մի կերպ չի խանգարում որակյալ կրթությանն ու գիտության զարգացմանը:

Վանատուր Շերենցը ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի 4-րդ կուրի ուսանող է: Սեփական օրինակն է բերում` ծառայել է, հետո վերադարձել ու շարունակել կրթությունն անվճար համակարգում, ընդ որում` ոչ բանակից զորացրվածների անվճար տեղերի հաշվին:

«Կարող եմ այսպիսի հարյուրավոր օրիակներ բերել: Միայն վերջին ամիսների ընթացքում 4 գիտաժողովի եմ մասնակցել ու բացարձակ հիմնավորում չէ, որ, եթե ծառայում ես` հետո գիտությամբ այլևս չես կարողանա զբաղվել կամ հաջողությունների հասնել: Դրանք ոչ թե միմյանց հակասում են, այլ` փոխլրացնում են», - պնդում է Վանատուրը:

Ուսանողը նշում է, որ համապարտադիր ծառայության գաղափարը նոր չէ: Առաջ է քաշվել դեռևս 1997 թ.-ին` Վազգեն Սարգսյանի կողմից, և մեր աշխարհաքաղաքական պայմանների դեպքում անհրաժեշտ լուծում է:

«Բողոքող ուսանողները նշում են, որ ընտրության տարբերակ չունեն, ես ուզում եմ հակադարձել դրան: Ըստ փոփոխության` դու կարող ես 18 տարեկանում գնալ ծառայել ու գալ` սովորել, կամ` սովորել ու գնալ ծառայության 3 տարով որպես սպա, բայց ստացվում է այնպես, որ մարդկանց ասում ես` «ծառայությունդ ավարտիր, նոր արի սովորի` համաձայն չեն, ասում ես` սովորի, հետո կգնաս կծառայես` էլի համաձայն չեն»», - նշում է Վանատուր Շերենցը:

Ամեն դեպքում նա ևս համաձայն է փոփոխությունների դեմ հանդես եկող ուսանողների հետ այն հարցում, որ պետք են հանրային քննարկումներ:

«Ես իրենց հետ համաձայն եմ այն առումով, որ երբ պետության կողմից նոր օրինագիծ է առաջ քաշվում, անշուշտ, պետք է հանրային քննարկումներ կատարվեն, որից հետո նոր ընդունվեն փոփոխությունները», - ամփոփում է ուսանողը: 

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:18 Պետք է կարողանան այլ տեղերում էլ ինքնակազմակերպվել, պարալիզացնել ճանապարհները․ Պետրոսյան Այսօր, 17:09 Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակում դի է հայտնաբերվել Այսօր, 16:52 Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով․ Դանիելյան Այսօր, 16:37 Թուրքիան ողջունել է Հայաստանից տարածքային հերթական զիջումներն Ադրբեջանին․ «Դրական զարգացում է» Այսօր, 16:21 Ճանապարհն անանցանելի է, տավուշեցիները շարունակում են բողոքը Այսօր, 16:09 Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խոշտանգման է ենթարկվել․ փակ տարածք է Այսօր, 15:54 Մեր պետությունը գոյաբանական լրջագույն սպառնալիքների և վտանգների առաջ է կանգնած. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 15:37 Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Այսօր, 15:30 Զորամաս են այցելել ԵՊՀ-ի մի խումբ դասախոսներ Այսօր, 15:25 Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Այսօր, 15:15 Փրկարարները հանդամասի մոտակայքից անվնաս հայտնաբերել են կորած քաղաքացուն Այսօր, 15:03 Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Այսօր, 14:53 Զինվորը սամանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Այսօր, 14:26 Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Այսօր, 14:23 Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու դին Այսօր, 14:05 Երևանում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այսօր, 13:55 Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:32 Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (Տեսանյութ) Այսօր, 13:24 Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:15 Մարզպետի վերադառնալուց հետո, Կիրանցում վիճակը կրկին լարվեց Այսօր, 12:59 Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որն իր վրա վերցրեց պատմական ստորագրությունը, հարցեր կան ուղղված նրան․ Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:49 Ասում էր ճանապարհը բացեք, շարունակում են ժողովրդին խաբելով՝ ամեն ինչ առաջ տանել․ Կիրանցի բնակիչը՝ մարզպետի հետ փակ զրույցի մասին Այսօր, 12:43 Պետության ներսում չի կարող ոստիկանը խուլիգանից միայն համազգեստով տարբերվել․ Փաստաբան Այսօր, 12:40 Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան Այսօր, 12:25 Ճանապարհը փակած բնակիչների մի մասը մարզպետի հետ գնաց փակ հանդիպման Այսօր, 12:19 Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:15 Դարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթը Այսօր, 11:56 Տավուշի մարզպետը Կիրանցի ճանապարհը փակած բնակիչներին առաջարկեց զրուցել առանց լրագրողների Այսօր, 11:47 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը Այսօր, 11:37 Խոստանում եմ իրենց գրառումների մասին հիշեցնել հողերը հաճույքով հանձնող այն ՔՊ-ականներին, ում ՀՀ-ի որևէ անկյունում մի օր կթալանեն երկիր ներթափանցող թուրքերը․ Զաքարյան Այսօր, 11:29 Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Այսօր, 11:14 ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է․ Շարմազանով Այսօր, 11:04 Հանգիստ ու հանդարտ միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվար ժամանակները. Հակոբ Արշակյան Այսօր, 10:56 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Այսօր, 10:49 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (Տեսանյութ) Այսօր, 10:46 Արմավիրում որդին դանակի մի քանի հարվածով սպանել է հորը Այսօր, 10:41 Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չեն․ ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա․ Աբրահամյան Այսօր, 10:24 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը և կոչ արել հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման Այսօր, 10:12 Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան Այսօր, 10:11 «Փաստ». Անգամ իշխանության սրտի «Freedom House»-ն է ասում, որ կոռուպցիա ոչ միայն կա, այլև դա շատ լուրջ, էական չափեր է ստացել Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան Այսօր, 10:04 «Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված Այսօր, 09:46 «Փաստ». Իրավապահ համակարգն արդեն օգտագործվում է ուղիղ հանցագործության նպատակով Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ`հերթական անգամ խաբելով նրանց Այսօր, 09:42 «Փաստ». Անվտանգության խորհրդի փակ գաղտնի նիստում քննարկվել է Տավուշի տարածքների հանձնման գործընթացը Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված Այսօր, 09:40 «Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ Այսօր, 09:38 «Փաստ». Մայիսի 1-ից տրանսպորտից օգտվելիս քաղաքացիները պետք է պարտադիր ունենան 100 դրամանոց Այսօր, 09:32 «Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը Այսօր, 09:28 «Կարևոր քայլ է»․ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Այսօր, 09:19 Տավուշում գիշերը լարված է եղել․ բնակիչները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել (Տեսանյութ) 19/04/2024 23:39 Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա 19/04/2024 23:10 ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է 19/04/2024 23:00 «Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ Հարությունյան 19/04/2024 22:43 Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Առաքելյան 19/04/2024 22:25 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» 19/04/2024 22:16 Միրզոյան․ «Հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ» 19/04/2024 22:00 Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին 19/04/2024 21:45 Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից 19/04/2024 21:29 Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար 19/04/2024 21:19 «Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ) 19/04/2024 21:04 Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար 19/04/2024 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին 19/04/2024 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը 19/04/2024 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը 19/04/2024 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել 19/04/2024 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն 19/04/2024 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ 19/04/2024 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին 19/04/2024 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 19/04/2024 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 19/04/2024 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում 19/04/2024 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 19/04/2024 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան 19/04/2024 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» 19/04/2024 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը 19/04/2024 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 19/04/2024 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ 19/04/2024 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» 19/04/2024 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ 19/04/2024 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq 19/04/2024 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է 19/04/2024 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում 19/04/2024 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ 19/04/2024 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը 19/04/2024 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) 19/04/2024 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 19/04/2024 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից 19/04/2024 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են 19/04/2024 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին 19/04/2024 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով 19/04/2024 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը 19/04/2024 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) 19/04/2024 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին 19/04/2024 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 19/04/2024 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել 19/04/2024 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում

Տվյալ բաժնի վերջին նյութերը