24/10/2017 11:14
Հոկտեմբերի 13-19-ը մայրաքաղաքում ծնվել է 408 երեխա
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 408 երեխա՝ 204 տղա, 204 աղջիկ:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 36121 քաղաքացի: