24/10/2017 12:57
Aston Martin-ը ցուցադրել է սպորտային ունիվերսալ
Բրիտանական հայտնի Aston Martin ավտոարտադրող ընկերությունը թողարկել է Vanquish Shooting Brake սպորտային ունիվերսալ: Ընդհանուր առմամբ՝ մոդելից ստեղծվել է ընդամենը 99 հատ:
Հաղորդվում է, որ բրիտանական նորույթն ունի ունիվերսալի թափք, սակայն երկտեղանի է: Թափքի բոլոր պանելները ստեղծվել են կարբոնից, ինչը թույլ է տվել նվազեցնել մեքենայի քաշը:
Մոդելն ունի 5 լիտրանոց V12 մթնոլորտային ուժային շարժիչ: Այն համալրված է 600 ձիաուժով: Մոդելի մոտավոր արժեքը կազմում է 850 հազար դոլար: