24/10/2017 12:43
iOS 11-ի հաշվիչը չի կարողանում պարզագույն գործողություններ կատարել
Reddit-ի օգտատերերից մեկը հայտնել է iOS օպերացիոն համակարգի նոր տարբերակում արտասովոր խնդրի մասին, փոխանցում է Life.ru-ն:
Տղամարդը նկատել է, որ iOS 11-ում հաշվիչը չի կարողանում կատարել պարզագույն գործողություններ։ 1 + 2 + 3 գործողությունը կատարելիս՝ հավելվածը տալիս է սխալ պատասխան՝ 24։
Քննարկման մասնակիցները կարծում են, որ հավելվածի նոր տարբերակը չի հասցնում ընկալել հրամանը սիմվոլների արագ հավաքման ժամանակ, ինչի պատճառով, հավանաբար, հրամանն ընկալում է որպես 1+23։
Մշակողները դեռևս չեն արձագանքել այդ խնդրին, ինչի պատճառով շատերը հայտարարել են, որ կհրաժարվեն iOS 11 հաշվիչից՝ հօգուտ կողմնակի հավելվածների։