24/10/2017 12:01
Արամ Հարությունյանը չի արտագաղթում
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը չի պատրաստվում արտագաղթել Հայաստանից։
Այսօր Ազգային ժողովում լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ նա վաճառում է իրեն պատկանող բիզնեսները, հեռանում երկրից, պատգամավորը պատասխանեց. «Ո՛չ, այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում»։