24/10/2017 13:35
ԶԼՄ. Մալայզիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել
Մալայզիայում առնվազն 8 մարդ է զոհվել, 33-ը՝ վնասվածքներ ստացել՝ երեքշաբթի առավոտյան ավտոբուսի վթարի հետևանքով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով New Straits Times պարբերականին:
Երկրի հարավ-արևմուտքում բանվորներին տեղափոխող 2 ավտոբուսները ճանապարհին իրար են բախվել:
Սեբերանգ Փրայ Թենգահ շրջանի ոստիկանապետի օգնականը հայտնել է, որ ինդոնեզիացի և նեպալցի բանվորների տեղափոխող ավտոբուսներից մեկը կայանել ճանապարհ ձախ կողմում շարժիչի անսարքության հետ կապված խնդիրների պատճառով: Երկրորդ ավտոնուսը, որի մեջ 15 մարդ է եղել, չի հասցրել արգելակել և մխրճվել է առաջինի մեջ: